· Home
· Chat
· Downloads
· FAQ
· Feedback
· Forums
· PHP-Nuke_Tools
· Private_Messages
· recommend_us
· Search
· Sitemap
· Web_Links
· Your_Account

Do you believe that our future is in owr hands?

Yes
No



Results
Polls

Votes: 142
Comments: 1

Room nameonline
Private Club members0
Private Public0
Private Students0



Մեր Մասին





<<ՈՒՍԱՆՈՂ 2020>> ԱԿՈՒՄԲ




Համառոտ նկարագիր


Ստեղծման նախապատմություն

  • Ակումբը ստեղծվել է 2006թ. ապրիլին ՙՀայաստան 2020՚ ծրագրի աջակցությամբ:
  • Այսօր երիտասարդության (մասնավորապես ուսանողների՝) առջև կանգնած են մի շարք խնդիրներ, օրինակ՝ ինֆորմացիայի պակասը կամ ոչ հասանելիությունը, ուսանողների համար աշխատանքի բացակայությունը, փոխհաղորդակցությունը ուսանողների կամ երիտասարդների շրջանում և այլն:
  • Վերը նշված խնդիրները լուծելու համար ուսանողները որոշեցին միավորվել, և որպես միավորման ձև ընտրվեց ակումբը, որը ստացավ ՙՈւսանող 2020՚ անվանումը:
Առաքելությունը
Խթանել երիտասարդների ակտիվ մասնակցությունը հայ ազգի և երկրի զարգացմանը՝ համաշխարհային երիտասարդական ցանցի ստեղծման միջոցով:
Խնդիրներ
  • Երիտասարդության ստեղծագործական, ինտելեկտուալ, մշակութային և հոգևոր զարգացման խթանում՝ ՀՀ և արտերկրի երիտասարդական կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի իրականացման միջոցով:
  • Կապերի և գործնական փոխհարաբերությունների հաստատում ՀՀ և արտերկրի ուսանողական, երիտասարդական, կրթական, գիտական, մշակութային, միջազգային և այլ կազմակերպությունների հետ:
  • Ակումբի գոյության և գործունեության մասին տեղեկատվության տարածումը ՀՀ-ում և նրա տարածքից դուրս, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան մասնակցել ակումբի աշխատանքներին:
  • Ակումբի շրջանակներում խթանել ակտիվ երիտասարդական հարաբերություններ, որը կդրսևորվի ինչպես համատեղ նախագծերի, այնպես էլ երիտասարդական ժամանցի միջոցով:
  • Ստեղծել միջբուհական ուսանողական էլ-կայք, որի միջոցով երիտասարդները կկարողանան կապ հաստատել և հաղոդակցվել միմյանց հետ:
Ներկա գործունեություն
  • Ակումբի մասին տեղեկատվության տարածում ՀՀ-ում և նրա տարածքից դուրս, համաշխարհային երիտասարդական ցանցի ստեղծում:
  • Էլ-կայքի պատրաստում` միջբուհական ուսանողական էլեկտրոնային ցանցի ստեղծում:
  • Միջբուհական ուսանողական հանդիպումներ, քննարկումներ, համաժողովներ:
  • ՙԻմ Հայաստանը՚ երիտասարդական մրցույթ-փառատոն
  • ՙՄշակույթների խաչմերուկ՚ ցուցահանդես-փառատոն
  • Տարբեր երկրների մշակույթներին նվիրված միջոցառումներ
  • Հայկական ազգային-ժողովրդական տոներին նվիրված միջոցառումների շարք
  • Երիտասարդական էլեկտրոնային թերթ
  • Ուսումնասիրություններ և հետազոտություններ կրթության ոլորտում և այլն

Մեր կոնտակտները
Հասցե`   Բաղրամյան 6, գր. 5
Հեռախոս`   010 52 41 40
Էլ-փոստ՝   club@student2020.org
Էլ-կայք`   www.student2020.org









Copyright © by STUDENT 2020 CLUB All Rights Reserved.

Published on: 2007-03-26 (1358 reads)

[ Go Back ]
CyberStudio by



Web site powered by CyberStudio

2007 by CyberStudio.